Հայկական խորհրդանշաններ․ «Հայերի հին հավատքը»

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում իրականացվող «Հայկական խորհրդանշաններ» խորագրով գիտական սեմինարների հերթական հանդիպումը տեղի ունեցավ այսօր: Դասախոսության թեման էր «Հայերի հին հավատքը», բանախոսը՝ արվեստագիտության թեկնածու, Սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Արաքս Մարգարյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ հայ մշակույթի ինքնատիպությանը և նրա զարգացման փուլերի հաջորդական փոխկապվածությանը՝ ներկայացնելով մեկ ընդհանուր աշխարհաճանաչողական հենք, որը կապում է թե՛ հեթանոսության, և թե՛ քրիստոնեության շրջանի գիտելիքներն ու մշակութային արժեհամակարգերը: Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր ազգի, այնպես էլ հայերի մշակույթի մեջ կարևոր դեր են խաղում խորհրդանշանները, որոնց իմացությունն անհրաժեշտ է սեփական ժողովրդի անցյալի և ներկայի ճանաչման համար: