Պուշկինի 225 ամյակին նվիրված՝ ռուսաց լեզվի և գրականության փառատոնը կանցկացվի ՇՊՀ-ում
Արտաքին համագործակցության շրջանակների ընդլայնումն ու բազմազանեցումը ՇՊՀ-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է: Այդ նպատակով բուհը կնքել է բազմաթիվ հագործակցության պայմանագրեր տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Եվ այդ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների իրականացմանը ՇՊՀ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Դրան էր միտված այսօր ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանի և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի անցկացրած առցանց հանդիպումը Տվերի պետական համալսարանի վարչական կազմի և Գյումրու Ռուսական տան ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել Պուշկինի 225 ամյակին նվիրված՝ ռուսաց լեզվի և գրականության փառատոնին առնչվող հարցերը: Փառատոնի շրջանակներում ՇՊՀ-ում հյուրընկալվելու են Տվերի պետական համալսարանի աշխատակիցները և ուսանողները, ովքեր հանդես են գալու դասախոսություններով ու տարբեր թեմատիկ միջոցառումներով:
Փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումներն անցկացվելու են 2024 թվականի ապրիլի 21-27-ը՝ ՇՊՀ-ում և Գյումրու Ռուսական տանը:

