ՇՊՀ-ի ուսանողները հաղթահարեցին Արագած լեռան հարավային գագաթը
Շիրակի պետական համալսարանի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում և ՀՀ Անկախության տոնի առթիվ ՇՊՀ-ի ուսանողները, դրսևորելով ուժ, համառություն և միասնականություն, բարձրացան Արագած լեռան հարավային գագաթը։
Այս արշավը ևս մեկ անգամ փաստեց, որ Շիրակի պետական համալսարանը ձևավորում է անհատների, ովքեր պատրաստ են հաղթահարել ոչ միայն կրթական, այլև կյանքի մարտահրավերները:

