«21-րդ դարի երիտասարդությունը. կրթություն, գիտություն, նորարարություն» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողով

Վիտեբսկի Պ. Մ. Մաշերովի անվան պետական համալսարանի կողմից 2025թ. դեկտեմբերի 5-ին կազմակերպվում է «21-րդ դարի երիտասարդությունը. կրթություն, գիտություն, նորարարություն» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. նոյեմբերի 9-ը գրանցվել գիտաժողովի պաշտոնական կայքում, լրացնել հայտը և ուղարկել  հոդվածն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):