2025-2026 ուստարվա ՇՊՀ հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգման մասին
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին
Հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի 17-ը նոյեմբերի 2011թ թիվ 1242-Ն հրամանով հաստատված բուհերի հեռացման (ազատման) և վերականգնման կարգի ՀՀ ԿԳՆ 17-ը դեկտեմբերի 2018թ. թիվ 1676-Ն հրամանի հավելվածի, այդ թվում 14-ը դեկտեմբերի 2023թ. թիվ 148-Ն, 11-ը հոկտեմբերի 2025թ. թիվ 76-Ն հրամանների / դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների՝ հիմնադրամի առկա համակարգում ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2026 թվականի հունվարի 29-ից փետրվարի 20-ը ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ք.Գյումրի, Պ.Սևակի 4, գլխավոր մասնաշենք, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանքը,
- հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70