2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից օգտվելու մասին

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում, ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» (հաստատված՝ 2006թ.  հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման կանոնակարգի» (հաստատված՝ Գիտական խորհրդի՝ 2023թ.-ի  հոկտեմբերի 10-ի նիստում), ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից  օգտվելու համար առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դիմումը համապատասխան փաստաթղթերի հետ միասին կարող են ներկայացնել իրենց ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության դեպքում՝ Ռազմական ամբիոնի պետին մինչև 2026թ․-ի մարտի 6-ը ներառյալ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00: