2025-2026-ուստարվա առաջին կիսամյակի պրակտիկաներին ընդառաջ ՇՊՀ-ում կայացան հանդիպումներ ուսանողների հետ

Պրակտիկային ընդառաջ  հոկտեմբերի 27-ին   ՇՊՀ-ում կայացան հանդիպումներ բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 5-րդ, մագիստորոսի կրթական ծրագրի ուսուցման համակարգի 2-րդ կուրսերի ուսանողների և պրակտիկայի ղեկավար-մեթոդիստների հետ: Ներկաներին ողջունեց և  հետագա հաջողություններ մաղթեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանը:

Այնուհետև ՇՊՀ-ի ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանն ուսանողներին ներկայացրեց պրակտիկաների նպատակը, խնդիրները, տեսակները, իրականացման փուլերը, գնահատման և օրագրերի լրացման կարգերը:

Հանդիպման ավարտին Ի. Գալստյանը  պատասխանեց ներկաների հարցերին:

« of 20 »