19 հունիսի, 2026թ., ՇՊՀ, հանրապետական ուսանողական գիտաժողով
Սիրելի՛ ուսանողներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում 2026թ. հունիսի 19-ին կայանալիք հանրապետական ուսանողական գիտաժողովին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
- Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
- Գիտություններ Երկրի մասին
- Տնտեսագիտություն
- Իրավաբանական գիտություններ
- Պատմական գիտություններ
- Բանասիրական գիտություններ
- Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
- Հոգեբանական գիտություններ
- Սոցիոլոգիական գիտություններ
- Արվեստագիտություն
- Սպորտ
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Գիտաժողովի անցկացման ձևն առկա է:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. մայիսի 20-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում:
Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմհանձնաժողով
