«Մաթևոսյանական արձագանքներ-4» խորագրով միջազգային գիտաժողով
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից 2025թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին կազմակերպվում է «Մաթևոսյանական արձագանքներ-4» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանին:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. սեպտեմբերի 10-ը ուղարկել մասնակցության հայտ, իսկ զեկուցումներն ուղարկել մինչև 2025թ. սեպտեմբերի 30-ը՝ poghosyanalbert@mail.ru էլ. հասցեով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Տեխնիկական պահանջներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):