Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում ՇՊՀ-ում
Ֆրանկոֆոնիայի երկամսյա տոնակատարությունների շրջանակներում ՇՊՀ-ի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր երաժշտական միջոցառում:
Տոնական հանդիպման ընթացքում բոլոր մասնակիցները մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ մասնակցեցին ֆրանկոֆոն կարաոկեին։
Ֆրանսիական երգի մեծ դասականները և ժամանակակից հիթերը հնչեցին ջերմ ու բարեկամական մթնոլորտում՝ միավորելով ուսանողներին ֆրանսերեն լեզվի հանդեպ ընդհանուր սիրո շուրջ։
