Ֆուտզալի մրցում ՇՊՀ-ի դասախոսների և ուսանողների միջև

Հասարակական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնը չորեքշաբթի օրը, ժամը 15:00-ին կազմակերպում է ֆուտբոլային հանդիպում դասախոսների և ուսանողների միջև։

Միջոցառման նպատակն է՝ խթանել առողջ և ակտիվ կենսակերպը, զարգացնել թիմային ոգին և համագործակցությունը՝ ստեղծելով միասնական համախմբված միջավայր, որտեղ սպորտը դառնում է կապող օղակ սերունդների և գործընկերների միջև։

Համալսարանականներին հրավիրում ենք դիտելու խաղը։