Ֆուտզալի առաջնության հաղթողներին հանձնվեցին շնորհակալագրեր

Շիրակի պետական համալսարանն իր հարկի տակ ընդունեց  ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի ֆուտզալի առաջնության գավաթակիրներին՝  Գյումրու բուհերի հավաքական թիմի մարզիկներին և մարզիչներին: Նրանց ջերմորեն շնորհավորեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը և մաղթեցին նորանոր նվաճումներ:

Երկու բուհերի ղեկավարներն ամփոփեցին մարզական ոլորտում իրենց համագործակցության արդյունքներն անցնող տարվա համար՝ նախանշելով և քննարկելով առաջիկա ծրագրերը:

Ֆուտզալի առաջնության մրցանակակիրներին ողջունեց նաև ՇՊՀ-ի Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գ. Աղանյանը: Նա խոսեց այն աշխատանքների մասին, որոնց արդյունքում արդեն երրորդ տարին է, ինչ Գյումրիի թիմը գրանցում է հաղթանակներ:

Իսկ Գյումրու բուհերի հավաքական թիմի  մարզիչ Ս. Մկրտչյանն էլ առանձնացրեց մարզիկների բարձր պատրաստականությունն ու թիմային աշխատանքը, որի արդյունքը եղավ այս հաղթանակը:

Հանդիպման ավարտին  ֆուտզալի առաջնության հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով:

« of 5 »