«Ֆիզիկական կուլտուրայի ազդեցությունը ուսանող երիտասարդների հոգեկան առողջության վրա» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Ժամանակակից կրթական միջավայրը, տեղեկատվական հոսքերի արագացումը և ուսումնական բարձր պահանջները նոր մարտահրավերներ են ստեղծում ուսանողների համար՝ հատկապես հոգեկան առոջության պահպանման տեսանկյունից:

Այս համատեքստում ֆիզիկական կուլտուրան հանդես է գալիս ոչ միայն շարժողական ակտիվության ձև, այլ նաև որպես հոգեկան բարեկեցության ձևավորման կարևոր գործոն:

Գիտական սեմինարի այսօրվա բանախոսները՝ ՇՊՀ-ի Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Գ. Աղանյանն ու նույն ամբիոնի դասախոս Կարեն Արամյանը լսարանին ներկայացրեցին վերոհիշյալ խնդիրների լուծման՝ վերջին ժամանակներում իրենց կատարած ուսումնասիրություններն ու տեսլականը:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին նաև ներկաների հարցերին:

« of 3 »