Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ պրակտիկայի կազմակերպման և իրականացման հարցերին նվիրված տեղեկատվական հանդիպում բակալավրի առկա ուսուցման 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ։
Հանդիպման սկզբում իրենց առաջին պրակտիկան անցկացնելու առիթով ուսանողներին հաջողություն մաղթեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանը:
Այնուհետ ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանն ուսանողներին ներկայացրեց պրակտիկային առնչվող կազմակերպչական բնույթի հարցերը:
Ուսանողների մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաների այս փուլն անցկացվելու է փետրվարի 16-ից մինչև մարտի 20-ը ներառյալ։
