27.11.2025թ.-ին՝ ժամը 12:00-ին տեղեկատվական-իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում
Հարգելի՛ գործընկերներ, ուսանողներ,
27.11.2025թ.-ին՝ ժամը 12:00, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում Գիտական քաղաքականության ու նորարարության կենտրոնի կողմից համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվում է տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններն ու առանձնահատկությունները: Տեղեկատվական-իրազեկման հանդիպման բանախոսներն են.
- Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Լ. Մարգարյանը,
- «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վ. Մանուկյանը:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: