Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ի 1-ին կուրսի հայցորդների հետ

02.12.2025թ.-ին Շիրակի պետական համալսարանի 1-ին կուրսի հայցորդների հետ տեղեկատվական-իրազեկման հանդիպում անցկացրեց համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը։

Հանդիպման ընթացքում հայցորդներին ներկայացվեցին «ՇՊՀ-ում հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա/հայցորդության համակարգ) ընդունելության/ձևակերպման և ուսուցման» կանոնակարգի (նոր խմբագրությամբ) հետ կապված մի շարք մանրամասներ:

Մասնավորապես՝ կարևորվեցին ուսումնառության ընթացքում հայցորդի պարտականությունները, ատենախոսությունների թեմաների և գիտական ղեկավարների հաստատման, ուսումնահետազոտական աշխատանքների անհատական, ինչպես նաև հետազոտական աշխատանքների անհատական պլանների կազմման, պրակտիկայի կազմակերպման, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման, գիտական աշխատությունների (հոդվածների) տպագրման, ասպիրանտի/հայցորդի ազատման/հեռացման, ուսումնառության դադարեցման և վերականգնման, տարեկան ատեստավորման  հետ կապված հարցերը:

Համաձայն վերոնշյալ կանոնակարգի՝ Լ. Մարգարյանը ներկայացրեց նաև ուսման վարձի զեղչման չափանիշները, որոնց համաձայն Շիրակի պետական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած կամ համալսարանի գիտահետազոտական առաջնահերթությունների ուղղությամբ ուսումնառող հայցորդների ուսման վարձի համար համալսարանի կողմից կկիրառվեն համապատասխան զեղչեր:

« of 3 »