Տեղեկատվական-իրազեկման հանդիպումների շարք համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ նվիրված համալսարանում գիտահետազոտական գործունեության զարգացման նպատակով ներդրված նոր մեխանիզմի ներկայացմանը

2025թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ տեղեկատվական-իրազեկման հանդիպումների շարք համալսարանի ՊԴ կազմի ներկայացուցիչների հետ՝ նվիրված համալսարանում գիտահետազոտական գործունեության զարգացման նպատակով ներդրված նոր մեխանիզմի ներկայացմանը:

Հանդիպումների ընթացքում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը և  գիտական քաղաքականության և նորարարության պատասխանատու Նելլի Սապսզյանը համալսարանի ՊԴ կազմին ներկայացրին համալսարանում գիտահետազոտական գործունեության ուղղությամբ զարգացում ապահովելու, ուսումնառություն-հետազոտություն կապն առավել ամուր դարձնելու, գիտահետազոտական գործունեության արդյունքները միջազգայնացնելու նպատակով ներդրված աստիճանական բարդացման սկզբունքով կառուցված քառաստիճան մեխանիզմը: Մասնավորապես՝ ներկայացվեց 2025թ. հոկտեմբերին Գիտական խորհրդի կողմից հաստատված համալսարանի ՊԴ կազմին և ուսանողներին գիտահետազոտական մեկնարկային (start up) նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման նոր մշակված կարգը, որի հիմնական նպատակը վերջին տարիներին գիտահետազոտական գործունեությամբ ակտիվ չզբաղվող ՊԴ կազմի ներգրավումն է հետազոտական խմբերում:

Քննարկումներն ուղեկցվեցին ակտիվ հարցուպատասխանով:

« of 10 »