Տարեմուտի տոնական միջոցառում Շիրակի պետական համալսարանում
Շիրակի պետական համալսարանում թևածում էր տարեմուտի ցերեկույթի տոնական տրամադրությունը:
Մասնակիցներին ամանորյա բարեմաղթանքներով ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Ամփոփելով անցնող տարին՝ նա իր խոսքում նշեց, որ, շնորհիվ ամբողջ հանրույթի համախմբված ու նպատակամետ աշխատանքի, հարազատ բուհը լուրջ ձեռքբերումներ արձանագրեց ինչպես ուսումնական, այնպես էլ գիտահետազոտական ու արտաքին համագործակցության ոլորտներում՝ իրականություն դարձնելով իր նախանշած ծրագրերը:
Ե. Սերոբյանը մաղթեց, որ 2026 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության և բարգավաճման տարի, իսկ հարազատ բուհին բերի նորանոր նվաճումներ: