«Սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման կանխատեսում և մոդելավորում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով

ՌԴ Կուրսկի պետական բժշկական համալսարանի կողմից 2026թ. մայիսի 27-ին կազմակերպվում է  «Սոցիալ-տնտեսական  ոլորտների զարգացման կանխատեսում և մոդելավորում» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովը կանցկացվի առկա և առցանց ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. ապրիլի 1-ը գրանցվել  և ուղարկել անհրաժեշտ նյութերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):