«Սկզբնաղբյուրները Արշակ-Արշամ թագավորի գործունեության շուրջ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում կայացավ  «Սկզբնաղբյուրները Արշակ-Արշամ թագավորի գործունեության շուրջ» թեմայով  գիտական սեմինար։

Բանախոս՝  պ․գ․թ․ Լուսինե Պետրոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ օտար և հայ պատմիչների վկայություններին Արշակ-Արշամ թագավորի գործունեության վերաբերյալ՝ խոսելով գիտական աշխարհում խորությամբ չուսումնասիրված այդ ժամանակահատվածի մասին:

Լ. Պետրոսյանն իր զեկույցում անդրադարձավ նաև Հայոց պատմության մ․թ․ա․ III դ․ 40-20-ական թվականներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններին։

Սեմինարի ավարտին բանախոսը  պատասխանեց մասնակիցների հարցերին:

« of 2 »