«Սատրապական Հայաստանի կենտրոնի հարցի շուրջ» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ում կայացավ «Սատրապական Հայաստանի կենտրոնի հարցի շուրջ» թեմայով գիտական սեմինար: Բանախոսը ՇՊՀ-ի «Պատմության և իրավագիտության ամբիոն»-ի դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր Հ. Խորիկյանն էր:
Նա նշեց, որ հայոց հին պատմության հարցերի ուսումնասիրությունը հաճախ դուրս է գալիս հայագիտության սահմաններից՝ ընդգրկելով ավելի լայն՝ արևելագիտական շրջանակ:
Բանախոսը, հենվելով աղբյուրագիտական և մասնագիտական գրականության մանրամասն վերլուծության վրա, ցույց տվեց, որ Սատրապական Հայաստանի վարչական կենտրոնը (մայրաքաղաքը) եղել է Վան քաղաքը, որը, հավանաբար, նաև Աքեմենյան արքայից արքաների նստավայրերից մեկն էր:
Գիտական սեմինարին մասնակցում էին նաև Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտները։
Սեմինարն անցավ աշխույժ ու ակտիվ քննարկման մթնոլորտում:
