«Ռուսաց լեզվի ուսումնասիրման արդի հիմնախնդիրները բազմամշակութային միջավայրում» 4-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով
Կրասնոյարսկի Վ. Պ. Աստաֆևի անվան պետական մանկավարժական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը 2026թ. փետրվարի 26-27-ը կազմակերպում է «Ռուսաց լեզվի ուսումնասիրման արդի հիմնախնդիրները բազմամշակութային միջավայրում» 4-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2026թ. փետրվարի 20-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):