Պրակտիկային ընդառաջ տեղեկատվական հանդիպում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ պրակտիկայի կազմակերպման և իրականացման հարցերին նվիրված տեղեկատվական հանդիպում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 4-րդ և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 3-րդ կուրսերի ուսանողների հետ։
Հանդիպման սկզբում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանն ուսանողներին հաջողություն մաղթեց պրակտիկայի անցկացման աշխատանքներում:
Այնուհետ ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Գալստյանն ուսանողներին ներկայացրեց պրակտիկային առնչվող կազմակերպչական բնույթի հարցերը:
Ուսանողների մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաների այս փուլն անցկացվելու է մինչև մարտի 20-ը ներառյալ։
