Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում
Հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման երկրորդ փուլի դիմումները 2025-2026 ուստարվա համար ընդունվում են մինչև 2026թ․ ապրիլի 7-ը ներառյալ։
Հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դիմումը պահանջվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանին, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության դեպքում՝ Ռազմական ամբիոնի պետին:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում՝ ըստ առաջադիմության (հեռակա բակալավր – առնվազն՝ ՄՈԳ 60), տրամադրում է՝
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
- մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 1-ին հարկ, Դ1-14 սենյակ) բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00, ընդմիջում՝ ժ. 13:00-14:00:
