Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում
Հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման երկրորդ փուլի դիմումները 2025-2026 ուստարվա համար ընդունվում են մինչև 2026թ․-ի մարտի 6-ը ներառյալ։
Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության դեպքում՝ Ռազմական ամբիոնի պետին:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության (առկա բակալավր և մագիստրատուրա (2-3 կետերի) — առնվազն ՄՈԳ 60, մագիստրատուրա (1 կետի)- առնվազն ՄՈԳ 70), տրամադրում է՝
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
- մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
- առկա ուսուցմամբբակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00:
