Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Հարգելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2025-2026 ուստարվա համար ընդունվում են մինչև 2025թ․-ի նոյեմբերի 7-ը։

Հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության դեպքում՝ Ռազմական ամբիոնի պետին:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության (հեռակա բակալավր — առնվազն ՄՈԳ 60),  տրամադրում է՝

  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00: