«Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով
Դոնբասի պետական տեխնիկական համալսարանը 2026թ. հունվարի 21-ին կազմակերպում է «Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման ուղիները» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն և անգլերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ը մասնակցության հայտը և և 2025թ. դեկտեմբերի 25-ը ներկայացվող պահանջներին համապատասխան նյութերն ուղարկել conf_men_dongtu@mail.ru էլ. հասցեին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):