Ուսուցչի օրվան նվիրված ներբուհական կրոսավազք ՇՊՀ-ում

Հոկտեմբերի 5-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված ներբուհական կրոսավազքի մրցաշար, որին մասնակցեցին Շիրակի պետական համալսարանի տարբեր մասնագիտությունների ուսանողներ։

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթելով, որ յուրաքանչյուր ուսանող իր մասնագիտական ճանապարհին դառնա նվիրյալ, կրթության հանդեպ սեր ներշնչող մանկավարժ։ Նա նաև բոլորին մաղթեց ուժ, կամք և հաջող մրցելույթներ։

Կրոսավազքն անցկացվեց երեք խմբերով․

• Միջֆակուլտետային (աղջիկներ)
• «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և «Նախնական զինվորական պատրաստություն» (աղջիկներ)
• «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և «Նախնական զինվորական պատրաստություն» (տղաներ)
Համառ և անզիջում պայքարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․
• Միջֆակուլտետային (աղջիկներ)

1-ին հորիզոնական՝ Քրիստինե Գևորգյան (Բնագիտամաթեմատիկան ֆակուլտետ)
2-րդ հորիզոնական՝ Մարիանա Սանթուրյան (Հասարակական գիտությունների ֆակուլտետ)
3-րդ հորիզոնական՝ Մարիամ Վարդանյան (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ) և Լիլիթ Գալոյան (Հասարակական գիտությունների ֆակուլտետ)
• «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և «Նախնական զինվորական պատրաստություն» (աղջիկներ)
1-ին հորիզոնական՝ Լիլիթ Մկրտչյան (Ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ)
2-րդ հորիզոնական՝ Նոնա Ավետիսյան (ՆԶՊ)
3-րդ հորիզոնական՝ Ռիմա Կարապետյան (ՆԶՊ)
• «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և «Նախնական զինվորական պատրաստություն» (տղաներ)
1-ին հորիզոնական՝ Եփրեմ Հայրապետյան (Ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ)
2-րդ հորիզոնական՝ Լեոնիդ Հակոբյան (ՆԶՊ)
3-րդ հորիզոնական՝ Արտյոմ Խաչատրյան (Ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ)
Հաղթողներն արժանացան ՇՊՀ պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին հանձնվեցին նաև խրախուսական հուշանվերներ։

« of 26 »