Ուսումնական ձեռնարկի շնորհանդես ՇՊՀ-ում

Գիրքը բոլոր ժամանակներում իր ուրույն դերն է ունեցել հասարակության զարգացման և կրթության գործում: Զուր չէ ասված, որ  գիրքը լույսի, հույսի և մշակույթի արահետներով տանող միակ ու բացառիկ ուղին է:

ՇՊՀ-ի ներբուհական դրամաշնորհի շրջանակներում գրված և հրատարակված «Interpreting Studies (Manual)» ձեռնարկի (հեղինակներ՝ Ա. Հովհաննիսյան, Հ. Իսահակյան, Լ. Տոնոյան, Ս. Գալստյան) շնորհանդեսն էր ՇՊՀ-ի նիստերի դահլիճում:

Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Վ․ Սաֆյանը և դասախոսները ներկայացրին ուսումնական ձեռնարկի կարևորությունը: Ըստ ձեռնարկի պատասխանատուների՝ սա  հնարավորություն էր հեղինակների և ուսանողների համար  խորացնելու մասնագիտական գիտելիքները:

Հանդիպման ընթացքում ուսումնական ձեռնարկի հեղինակները մանրամասնորեն  ներկայացրին  իրենց կողմից կատարված աշխատանքի արդյունքները:

Նրանք հատկապես խոսեցին թարգմանչի ճիշտ աշխատելաոճի մասին, որի շնորհիվ աշխարհը կարողանում է ստանալ համարժեք տեղեկություններ:

«Թարգմանչական գործ»  մասնագիտությունը ոչ միայն աշխատանք է, այլև արվեստ է, որով տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարողանում են հաղորդակցվել:

ՇՊՀ-ի ուսանողներն այսօր փոքրիկ բեմականացմամբ ներկայացրին իրենց մասնագիտության կարևորությունն ու ճիշտ աշխատելու հմտությունները:

Նրանք իրենց ներկայացման մեջ խոսեցին սխալ թարգմանության հետևանքների մասին:

Միջոցառումը եզրափակվեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական խոսքով:

Ռեկտորը կարևորեց նմանատիպ ձեռնարկների հրատարակությունը՝  նշելով, որ սա կարելի է համարել նաև բուհի ձեռքբերումներից մեկը:

« of 34 »