Ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնության մասին
Հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակում, ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» (հաստատված՝ 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման կանոնակարգի» (հաստատված՝ Գիտական խորհրդի՝ 2023թ.-ի հոկտեմբերի 10-ի նիստում), ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից օգտվելու համար հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, դիմումը համապատասխան փաստաթղթերի հետ միասին կարող են ներկայացնել իրենց ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության դեպքում՝ Ռազմական ամբիոնի պետին մինչև 2025թ․-ի նոյեմբերի 7-ը:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00: