Ուսանողների կարիքների վերհանումն առաջնային խնդիր ՇՊՀ-ում
Ուսանողների կարիքների վերհանման և օժանդակման կարգով նախատեսված աշխատանքների շրջանակներում ս.թ. մարտի 25-ին կայացավ ՇՊՀ ռեկտորի և բուհի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հանդիպում-քննարկումը Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները պարբերաբար իրականացվում են յուրաքանչյուր կիսամյակում:
Ռեկտոր Ե. Սերոբյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ խնդիրները դառնում են առավել հասցեական և ստանում համապատասխան ընթացք ու լուծում:
Մասնակից ուսանողների կողմից բարձրացվեցին ուսումնական գործընթացին, ուսանողների հանգստի, ժամանցի ու մարզամշակութային միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Ե. Սերոբյանը հորդորեց ուսանողներին լինել ավելի նախաձեռնող, ակտիվ ու ներգրավված ինչպես ուսումնական ու հետազոտական աշխատանքներում, այնպես էլ իրենց առօրյայի ու ժամանցի կազմակերպման միջոցառումների բազմազանեցման և դրանց շրջանակների ընդլայնման առումով:
Հանդիպումն անցավ աշխատանքային քննարկման մթնոլորտում:
