ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ
Սիրելի՛ մայրեր, քույրեր և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Հայ օջախի կերտման ու կայացման պատասխանատու գործը ձեր ուսերին կրելով՝ դուք կրթում և դաստիարակում եք սերունդներ, դուք հոգատարությամբ ու ջերմությամբ ապահովում եք ընտանիքի ամրությունը՝ նաև ազգապահպանության կարևոր դեր կատարելով: Հիրավի, արդիական է Մեծ Լոռեցու խոսքը. «Ամենից առաջ ու ամենից բարձր՝ մայրն է, որ պետք է դաստիարակե ժողովուրդը»։
Շնորհակալություն ձեր անսահման նվիրման ու հոգատարության համար:
Կրկին շնորհավորելով՝ ձեզ եմ նվիրում Շիրազյան այս տողերը.
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս։
Շնորհավո՛ր Ապրիլի 7:
