ՇՊՀ ռեկտորի հանդիպումը առաջինկուրսեցիների հետ

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում ունեցավ առաջինկուրսեցիների հետ։

Ռեկտորն ուսանողներին ներկայացրեց բուհի շուրջ մեկդարյա պատմությունը, առաքելությունն ու տեսլականը՝ ընդգծելով, որ ՇՊՀ-ն ոչ միայն կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում, այլև իր շրջանավարտների շնորհիվ զգալի ավանդ ունի ներդրած երկրի գիտական, կրթական և հասարակական-քաղաքական կյանքում։

Նա անդրադարձավ նաև 2025թ․ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում գրանցած հաջողություններին ու համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումներին, որի առթիվ բուհի երախտավորներն արժանացան կառավարական բարձր պարգևների։

Հանդիպումն անցավ անկաշկանդ և անմիջական մթնոլորտում։ Ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը՝ կապված ուսումնական գործընթացի, զեղչային համակարգի, գրադարանային ֆոնդի համալրման և ուսանողական կյանքի բազմազանության հետ։

Ե. Սերոբյանը հանգամանորեն պատասխանեց ուսանողների հարցերին, իսկ առաջին հարց հնչեցրած ուսանողին նվիրեց «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գիրքը։