ՇՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում գործատուների հետ
Նոյեմբերի 3-ին, ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի համաձայն, ՇՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում գործատուների հետ, որոնց հաստատություններում իրականացվել են համալսարանի ուսանողների 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի պրակտիկաները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեցին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը և Որակի ապահովման բաժնի պետ Գ. Ավետիսյանը: Այնուհետև ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ի. Գալստյանն ամփոփեց կատարված աշխատանքները, ներկայացրեց պրակտիկայի կազմակերպման գործընթացից գործատուների բավարարվածության վերաբերյալ վերլուծությունը: Այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:
Ելույթներով ու առաջարկություններով ՇՊՀ-ի ղեկավարությանը դիմեցին Գյումրու թիվ 11, 15, 41 հիմնական դպրոցների տնօրենները և Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի փոխտնօրենը:
Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենը ՇՊՀ-ին հանձնեց շնորհակալագիր արդյունավետ համագործակցության և պրակտիկան մշտապես բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: