ՇՊՀ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի 2024-2025 ուստարվա անդրանիկ նիստը
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախ շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ և ցանկացավ հաջողություն ու արդյունավետ աշխատանքային գործունեություն: Նա նշեց, որ տարին հոբելյանական է նալբանդյանցիների համար, քանի որ 2024-ին լրանում է հարազատ համալսարանի հիմնադրման 90-ամյակը: Այնուհետև հաղորդում ներկայացրեց բուհում ընթացող հավատարմագրման գործընթացի մասին՝ առանձնահատուկ նշելով, որ ՇՊՀ-ն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից ստացել է «Շիրակի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցը», որտեղ համալսարանի գործունեությունը ներկայացնող տասը չափանիշներից ինը գնահատվել են բավարար: Ի դեպ, նախորդ հավատարմագրման ժամանակ բավարար էին գնահատվել յոթ չափանիշներ:
Հաղորդում ներկայացրին նաև Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը և Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը։
Անդրանիկ նիստի ընթացքում հաստատվեցին 2024-2025 ուսումնական տարվա ՇՊՀ Գիտական խորհրդի աշխատանքային պլանը, «Լրագրություն» կրթական ծրագրի ուսումնական պլանի վերանայված տարբերակը, քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր։








