ՇՊՀ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը
Փետրվարի 24-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի՝ 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին նիստը։
Նիստի սկզբում Գիտխորհրդի նախագահ, ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը հաստատվեց մասնակիցների կողմից:
Որպես օրակարգային հարցեր՝ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ. Մարգարյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանը ներկայացրին 2024-2025 ուստարվա ընթացքում իրենց ղեկավարած կենտրոնների կողմից իրականացված գործունեության հաշվետվությունները: Վերջիններիս քննարկումից հետո Որակի ապահովման բաժնի պետ Գ. Ավետիսյանը ներկայացրեց վերոհիշյալ հաշվետվությունների կատարողականների մասնակցային մոնիտորինգի (հարակից զեկույցի) արդյունքները, ինչի հիման վրա Գիտական խորհրդը «Բավարար» գնահատեց երեք կենտրոնների կողմից իրականացված աշխատանքները։
Նիստի ընթացքում քննարկվեց և հաստատվեց նաև Oտար լեզուների ուսուցման կենտրոնի կանոնադրությունը:
Օրակարգային մյուս հարցերը նույնպես քննարկվեցին և արժանացան Գիտխորհրդի անդամների հավանությանը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ռեկտոր Ե. Սերոբյանը գիտխորհրդի մասնակիներին մաղթեց արդյունավետ աշխատանք և հետագա հաջողություններ:
