ՇՊՀ-ում շարունակվում է գիտական սեմինարների շարքը

ՇՊՀ-ում կայացավ գիտական սեմինար՝  «Կապադովկիայի տարածքը և սահմաններն Աքեմենյան Պարսկաստանի կազմում» թեմայով:

Այն լսարանի ուշադրությանը ներկայացրեց  ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր Հ. Խորիկյանը:

Բանախոսը նշեց, որ թեմայի ուսումնասիրությունը կարևոր է նաև հայոց հին պատմության հարցերը լուսաբանելու համար, քանի որ Կապադովկիայի և Հայաստանի պատմությունը հարյուրամյակներ շարունակ սերտորեն փոխկապակցված է եղել:

Հ. Խորիկյանը քարտեզի օգնությամբ ցույց տվեց Աքեմենյան Պարսկաստանի Կապադովկիա երկրի տարածքը և սահմանները, վարչական վերափոխումների երկհարյուրամյա ընթացքը և էթնոքաղաքական պատմության կարևոր դրվագները:

Հանդիպմանը ներկա էին նաև ՇՊՀ-ի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները:

Ավարտին բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին:

« of 16 »