ՇՊՀ-ում շարունակվում է «Առողջ և ակտիվ կենսակերպ» խորագիրը կրող սպորտային միջոցառումների շարքը

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Հասարակական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնը շարունակում է խթանել առողջ և ակտիվ կենսակերպը, հալսարանականների մոտ զարգացնել թիմային ոգին և համագործակցությունը՝ ստեղծելով միասնական համախմբված միջավայր, որտեղ սպորտը դառնում է կապող օղակ սերունդների և գործընկերների միջև: Այդ աշխատանքների շրջանակներում ՇՊՀ-ում անցկացվեց 2026 թվականի ֆուտբոլային առաջին հանդիպումը, որին մասնակցեցին ֆակուլտետների ուսանողական թիմերը։

Խաղն անցավ բավականին բուռն մրցապայքարով և ավարտվեց ոչ ոքի:

Այս և այլ մարզաձևերում հանդիպումները կլինեն շարունակական:

« of 3 »