ՇՊՀ-ում ներբուհական դրամաշնորհի մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը տեղեկացնում է, որ կայքի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին գիտահետազոտական մեկնարկային (Start up) նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է:

Խմբի ղեկավարը հետազոտող-մենթորի դիմումը, խմբի կատարողի՝ կատարող-մենթիի ուսանող հանդիսանալու մասին տեղեկանքը և հայտի տպագիր 1 օրինակը պետք է ներկայացնի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն, իսկ հայտի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկի կենտրոնի sush.science2023@gmail.com էլ. փոստի հասցեին՝ մինչև 2025թ. դեկտեմբերի 12 ներառյալ: