ՇՊՀ-ում հյուրընկալել էինք ԱՄՆ դեսպանատան խոսնակ Անաստասիա Կոլիվասին

ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան անկյուններ» ծրագրի «Զրույց ԱՄՆ դիվանագետի հետ սուրճի սեղանի շուրջ» շարքը մեկնարկեց Շիրակի պետական համալսարանում, որի շրջանակներում ՇՊՀ-ում հյուրընկալել էինք ԱՄՆ դեսպանատան խոսնակ Անաստասիա Կոլիվասին: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան լսելու և քննարկելու մեդիա գրագիտության կարևորությունը, ծանոթացան դեսպանատան փոխանակման ծրագրերին և առկա այլ հնարավորություններին:

Հանդիպման ինտերակտիվ հատվածում Ա. Կոլիվասը պատասխանեց ուսանողների հարցերին՝ անդրադառնալով մեդիա ոլորտում ճիշտ տեղեկատվության մատուցման և քննադատական մտածողության զարգացման կարևորությանը։