ՇՊՀ-ում կկայանան սեղանի թենիսի մրցումներ
ԲՈՒՀ-երում սպորտի խթանման և զարգացման շրջանակներում նոյեմբերի 23-ին Ռուս-Հայկական համալսարանի սեղանի թենիսի հավաքականի թիմը ցանկանում է հանդիպում անցկացնել Գյումրի քաղաքի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը կկայանա Շիրակի պետական համալսարանի սպորտդահլիճում:
ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողներից մրցմանը մասնակցել ցանկացողները գրանցման համար կարող են դիմել Սպորտի և արվեստի ամբիոն մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ: