ՇՊՀ-ում կիրականացվեն 20 կրեդիտի շնորհման դասընթացներ

«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 5 տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» մոդուլով նախատեսված դասընթացները (20 կրեդիտի շնորհման)։

Դասընթացները կկազմակերպվեն Շիրակի պետական համալսարանում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով՝ տարին երկու անգամ՝ ապրիլ-օգոստոս և նոյեմբեր-փետրվար ամիսներին: Առաջին փուլի պարապմունքները կսկսվեն ս.թ. ապրիլի 11-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 7-ը (ներառյալ՝  պրակտիկան և ամփոփիչ ստուգումները):

Դասընթացների արժեքն այս փուլի համար 140.000 ՀՀ դրամ է։ Դասընթացներին կարող են մասնակցել միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող անձինք։ Մասնակիցների առավելագույն քանակը 25 է՝ վերապատրաստման տվյալ փուլի համար:

Դիմումներն  ընդունվում են   Շիրակի  պետական  համալսարանի  Արտաքին  համագործակցության   կենտրոնում  (ք. Գյումրի,     փ.Պ. Սևակի 4, Բ2-16 աշխատասենյակ, հեռ.՝ 6-94-94),  ս․թ․ մարտի  19-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00։ Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Պահանջվող փաստաթղթեր՝

1․դիմում՝ ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2․ անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,
3․միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի լուսապատճենները,
4․ 2 լուսանկար՝  3×4 սմ չափի։