ՇՊՀ-ում կայացավ ֆուտզալի մրցում

Շիրակի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների միջև անցկացվեց  ֆուտբոլային հանդիպում, որը կազմակերպվել էր Հասարակական գիտությունների ֆակուլտետի Սպորտի և արվեստի ամբիոնի կողմից:

Չնայած ուսանողների համառ և անզիջում պայքարին՝ փորձառությունն ու թիմային կազմակերպվածությունն օգնեցին դասախոսներին գրանցելու հաղթանակ: Խաղի ընթացքում դասախոսները վստահ էին ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում՝ ցուցադրելով գեղեցիկ կոմբինացիաներ և արդյունավետ խաղային մտածողություն: Ուսանողները նույնպես հանդես եկան արժանապատիվ պայքարով՝ մի քանի դրվագներում մրցակցի դարպասի մոտ  ստեղծելով լարված իրավիճակներ:

Հանդիպումն ավարտվեց բարեկամական մթնոլորտում՝ ընդգծելով համալսարանի միասնականությունն ու սպորտային ոգին:

« of 16 »