ՇՊՀ-ում կայացավ «Նևրոտիկ խանգարումների դրսևորումները մանկական տարիքում և դրանց հաղթահարման հոգեբանական ուղիները» թեմայով գիտական սեմինար

Մանկական նյարդային խանգարումներն առաջանում են տրավմատիկ իրավիճակներից, ընտանեկան կոնֆլիկտներից, ծնողական սխալներից, գերծանրաբեռնվածությունից, ժառանգականությունից, ինչպես նաև անբարենպաստ սոցիալական միջավայրից և երեխայի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից՝ դրսևորվելով վեգետատիվ խանգարումների, պսիխոպաթիայի, անհանգստության և վախերի տեսքով։ Այս մասին գիտական սեմինարի ժամանակ խոսել է Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հ.գ.թ., Հայկանուշ Կնյազյանը։ Բանախոսը ներկայացրեց իր վերլուծությունը մանկական նյարդային խանգարումների գենեզիսի, տեսակների, կանխարգելման ուղիների վերաբերյալ։

Գիտական սեմինարի ավարտին Հ. Կնյազյանը պատասխանել է ներկաների հարցերին:

« of 3 »