ՇՊՀ-ում կայացավ «Էթնոժողովրդագրական գործընթացները Հարավային Կովկասում ըստ վարչատարածքային միավորների XIX դարի վերջ XX դարի սկիզբ» թեմայով գիտական սեմինար
Հարավային Կովկասի քաղաքային բնակչության էթնիկական կազմում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել XIXդ. վերջին XXդ. սկզբին՝ պայմանավորված տնտեսական, քաղաքական, սոցիալական և ժողովրդագրական գործոններով: Այս մասին գիտական սեմինարի ժամանակ խոսել է Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դեցենտ Արտաշես Բոյաջյանը:
Նրա դիտարկմամբ՝ այդ տարիներին խոշոր քաղաքները, հատկապես՝ Բաքուն, Թիֆլիսը, Ալեքսանդրապոլը, Ելիզավետպոլը և Շուշին, տարանջատված էին առանձին էթնիկական թաղամասերով՝ հայկական, վրացական, մահմեդական, ռուսական և այլն:
Գիտական սեմինարի ժամանակ բանախոսը ներկայացրեց իր վերլուծությունը Հարավային Կովկասի քաղաքների էթնոժողովրդագրական գործընթացների և պատմության չլուսաբանված հիմնահարցերի վերաբերյալ:
Նրա ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել քաղաքային բնակչության էթնոժողովրդագրական փոփոխությունները և քաղաքայնացման գործընթացները, որոնք հիմնված են արխիվային փաստաթղթերի, պաշտոնական վիճակագրության տվյալների՝ «Կովկասյան օրացույցի», նահանգային տեղեկագրերի վրա:
Գիտական սեմինարի ավարտին բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին: