ՇՊՀ-ում կայացավ հանդիպում հայագետ Հրաչ Մարտիրոսյանի հետ
Հոկտեմբերի 29-ին Շիրակի պետական համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում եվրոպաբնակ հայ լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչ Մարտիրոսյանի հետ:
Քննարկվեցին լեզուների ծագումնաբանությանը, հնդեվրոպական լեզվաընտանիքի հետաքրքիր լեզվական իրողություններին վերաբերող մասնագիտական հարցեր: Լայն քննարկման արժանացան հատկապես հայոց լեզվի բառապաշարի հիմնական շերտին վերաբերող բառերի ստուգաբանությունները, ինչպես նաև այլ լեզուների հետ ընդհանրությունները և տարբերությունները: Հանդիպմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, կային նաև հյուրեր ուսումնական այլ հաստատություններից:
Քննարկումն անցավ աշխատանքային, ուսուցողական մթնոլորտում, այն հետաքրքրական էր, և երկուստեք ցանկություն առաջացավ, որ նման հանդիպումները լինեն շարունակական: