ՇՊՀ-ում կայացավ «Գույների հոգեբանական ազդեցությունը սպառողների վարքագծի վրա» թեմայով գիտական սեմինար

Ի՞նչ ազդեցություն ունեն գույները բիզնես միջավայրում, սպառողի վարքի վրա և ի՞նչ զգացողություններ են առաջացնում դրանք: Այս և այլ հարցերի շուրջ գիտական սեմինարի ժամանակ իր տեսակետները ներկայացրեց ՇՊՀ-ի Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Շուշաննա Գրիգորյանը:

Բանախոսը հանդիպման ընթացքում նախ խոսեց սպառողների վարքագծի վրա գույների հոգեբանական ազդեցության մասին՝ վերլուծելով գույն–ընկալում–գնում փոխկապակցվածությունը, ապա ներկայացրեց գույների դերը սպառողների ուշադրության գրավման, զգացմունքային արձագանքի և գնման որոշումների ձևավորման գործընթացներում։

Շ. Գրիգորյանն իր զեկույցում անդրադարձավ նաև պատմական տարբեր ժամանակաշրջաններում գունընկալման հոգեբանական առանձնահատկություններին և վերլուծեց գիտական տարբեր դպրոցների մեկնաբանությունները։

Սեմինարի ավարտին բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին:

« of 2 »