ՇՊՀ-ում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 16-ին ՇՊՀ-ում կայացավ գործող գիտական խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում օրակարգային հարցերի շուրջ հաղորդում ներկայացրեց Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ․ Մարգարյանը։

Հաստատվեցին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում գործող մի քանի կարգերի ու ընթացակարգերի լավարկված տարբերակները։
Տպագրության երաշխավորվեց ՇՊՀ-ի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխ. գիտ. թեկնածու Լ. Մարտիոսյանի, դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Վ. Աբրահամյանի, դասախոս, երկրաբ. գիտ. թեկն. Ռ. Սարգսյանի համահեղինակությամբ «Արագածոտնի զբոսաշրջային ռեսուրսները» վերնագրով աշխատանքը։
Լ․ Մարգարյանը հաղորդում ներկայացրեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորվող երկու թեմաների ամփոփիչ հաշվետվությունների մասին։

Գիտ․ խորհրդի կողմից կայացված քվեարկության արդյունքում միաձայն որոշմամբ դոցենտի գիտական կոչում շնորհվեց Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս, մանկ․ գ․ թ․ Գրիգոր Բարսեղյանին։

Քննարկվեցին և հաստատվեցին նաև ընթացիկ այլ հարցեր։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության 47-րդ կետի համաձայն գիտական խորհուրդի լիազորությունները 5 տարի են, ուստի 2019թ․ հոկտեմբերի 22-ին ձևավորված գիտ խորհրդի լիազորությունները դադարեցվում են 2024թ․ հոկտեմբերի 22-ին։ Ռեկտորը ներկայացրեց վերջին հինգ տարիների ընթացքում գիտական խորհրդի կատարած աշխատանքը, անդրադարձավ ռազմավարական ծրագրի մշակմանը, բուհում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին, ինստիտուցիոնալ հավատարմագրմանը և այդ ուղղությամբ ընթացող աշխատանքներին։ Ե․ Սերոբյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց գիտական խորհրդի բոլոր անդամներին՝ նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ ի շահ Շիրակի պետական համալսարանի զարգացման։