ՇՊՀ-ում էր Գերմանական ակադեմիական շարժունության և փոխանակումների ծրագրերի ներկայացուցիչ Յոհաննես Գերեոնսին

Շարունակելով ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները՝ Շիրակի պետական համալսարանն այս անգամ հյուրընկալել էր Գերմանական ակադեմիական շարժունության և փոխանակումների ծրագրերի (DAAD) ներկայացուցիչ Յոհաննես Գերեոնսին, ով այժմ դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

ՇՊՀ ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ նա հանգամանորեն ներկայացրեց ակադեմիական շարժունությանն առնչվող այն բոլոր ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են DAAD-ի կողմից և դրանց կարող են մասնակցել ՇՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և հետբուհական կրթական ծրագրերի ուսանողները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչները։ Դրանք հիմնականում կարճաժամկետ ու երկարաժամկետ շարժունության ծրագրեր են, որոնց շրջանակներում մասնակիցները կարող են շարունակել իրենց ուսումնառությունը կամ իրականացնել հետազոտական աշխատանքներ Գերմանիայի բուհերում։

Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց մասնակիցների հարցերին և խոստացավ անհրաժեշտության դեպքում նորից այցելել ՇՊՀ։