ՇՊՀ-ում էր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը
Շիրակի պետական համալսարանում կայացավ Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից իրականացվող «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» նախաձեռնության հանդիպում-քննարկումը՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի մասնկացությամբ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Նա կարևորեց միջազգային կառույցների ներկայացուցիչների և անձամբ ԵՄ դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ սա լավ առիթ է հետագա համագործակցության համար:
Համալսարանականների հետ հանդիպման ժամանակ ԵՄ դեսպանը խոսեց մարզերի երիտասարդների ներգրավածության և հավասար հնարավորությունների կարևորության մասին, փաստելով, որ նմանատիպ յուրաքանչյուր հանդիպում ձևավորում է բաց ու ինտերակտիվ հարթակ՝ եվրոպական արժեքների, համագործակցության ու երիտասարդության դերի շուրջ քննարկումների համար։
Շնորհակալություն հայտնելով համալսարանին՝ ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի, ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես կլինեն հանդիպումներ բուհի ներկայացուցիչների հետ։
Միջոցառումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:
